Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Բրիտանացի գիտնականներն ատամներ են աճեցրել

Բրիտանացի գիտնականներն ատամներ են աճեցրել

Հետազոտողների խումբը, պրոֆեսոր Պոլ Շարպի գլխավորությամբ, մշակել է ատամների աճեցման նոր տեխնոլոգիա: Դրա համար գիտնականներն օգտագործել են  ցողունային բջիջներ, որոնք վերցվել են պացիենտից: Հետագայում այդ բջիջներն աճեցվել են լաբորատոր պայմաններում, դրանք անհրաժեշտ ատամի տեսակը դարձնելով, որից հետո բջիջները տեղադրվել են հեռացրած ատամի տեղում` լնդի մեջ: Մի քանի ամիս անց հեռացրած ատամի տեղում նոր ատամ է աճել: Ամբողջ վիրահատությունը կատարվել է տեղային անզգայացմամբ:

 

Տվյալ մեթոդը փորձարկվել է մկների վրա, սակայն Պոլ Շարպը ոչ մի պատճառ չի գտնում, որը կարող է խանգարել մարդու մատ ատամների աճեցմանը: Եթե տեխնոլոգիայի արդյունավետությունը կլինիկական փորձարկումների ընթացքում հավանության արժանանա, ապա մարդիկ հետագայում արհեստական շապիկներ կրելու անհրաժեշտության չեն ունենա:

 

Նմանատիպ հայտնագործություն անցյալ տարի արվել է ճապոնացի հետազոտողների կողմից: Նրանք մկների ծնոտի մեջ հաջողությամբ իմպլանտացրել են կենսաինժեներական հյուսվածքներ, որոնցից կրծողների մոտ նոր ատամներ են աճել: Այս տեխնիկան կարելի է օգտագործել տարբեր օրգանների վերականգնման համար:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ